Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստը՝ Արարատի մարզպետարանում

23.09.2019

2019թ. մարզխորհրդի երրորդ նիստի սկզբում մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է ներկաներին, ապա անցել օրակագային 3 հարցերի ներկայացմանը։

Վերջին եռամսյակում գյուղատնտեսության բնագավառի ակտուալ թեման բերքահավաքնէ։ Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն անդրադարձել է պտուղ֊բանջարեղենի բերքատվության ցուցանիշներին, ինչպես նաև խոսել ոռոգման համակարգում այս տարի գրանցված բարձր ցուցանիշներից. չնայած առկա խնդիրներին՝ հողօգտագործողները ջրամատակարարման ծավալներից գոհ են:

Մարզի ղեկավարի հարցին ի պատասխան՝ Տերտերյանը շեշտել է՝ այս պահին աշնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը խոչընդոտող հարցեր ևս չկան։

Այս տարվա մարտին Կառավարության որոշմամբ Արարատի մարզից ներկայացված 80 սուբվենցիոն հայտից հաստատվել է 60-ը. ըստ Քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանի՝ սա ռեկորդային ցուցանիշ է նախորդ տարվա համեմատությամբ։ Վարչության պետը խոսել է նաև սուբվենցիոն հայտերի մերժման մասին և առաջարկել հայտերի կազմման ժամանակ ներկայացնել տեխնիկական հստակ բնութագրեր, նախագիծը կազմելիս դիմել արհեստավարժ կազմակերպությունների օգնությանը:

Վերջին եռամսյակում պետական տուրքերի, գույքահարկի, վարձավճարների, այլ մուտքերի կատարողականի ուղղությամբ ևս հստակ են ցուցանիշները։ Դրանք մարզխորհրդի նիստի ընթացքում ներկայացրել է Ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը։
Չցանկանալով մեկ առ մեկ նշել թերացած ու բարձր ցուցանիշներ արձանագրած համայնքները՝ Գարիկ Սարգսյանը հորդորել աշխատել ամենօրյա ռեժիմով, ապահովել բարձր տոկոսով մուտքեր, որպեսզի կատարողականների արդյունքը տարեվերջին արդյունավետ լինի։

Մարզխորհրդի նիստի ավարտին ներկայացվեց ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի որոշումներից մեկը. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետության ողջ տարածքով անցկացվելու է զորահավաք։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:11:35