Նորություններ
Պարգևատրվել են լավագույնները
23.09.2019
«Լավագույն մարզական ընտանիք-2019» մրցույթի մարզային փուլի հաղթող ընտանիքներն այսօր պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Չորս տարիքային խմբերում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած տասներկու ընտանիքներին դրամական պարգևներ և հավաստագրեր են հանձնել Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լիլիթ Միրզախանյանն ու նախարարության ներկայացուցիչ Արթուր Սեդրակյանը
Հիշեցնենք՝ մարզական վերոնշյալ միջոցառման եզրափակիչ փուլը, որին Արարատի մարզը ներկայացնելու է 6 ընտանիք, կայանալու է հոկտեմբերի 6-9-ը՝ Ծաղկաձորում: