Նորություններ
Կոնֆերանս՝ Արարատի մարզպետարանում
26.09.2019
Սրտի համաշխարհային օրվան ընդառաջ Արարատի մարզպետարանում կազմակերպվել էր գիտաբժշկական կոնֆերանս՝ «Սրտի առողջության շաբաթ» խորագրով:
Հայաստանների սրտաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված կոնֆերանսին մասնակցել են մարզի բժշկական կենտրոնների համապատասխան մասնագետները, այն նվիրված էր ԶԳՃ (զարկերակային գերճնշման բարդություն) բարդությունների կանխարգելմանը:
Ըստ օրակարգի՝ առողջ ապրեկերպի հիմնական դրույթների (համաձայն եվրոպական վերջին ուղեցույցների ) վերաբերյալ զեկուցում է կարդացել սրտաբան Մարիամ Մարտիրոսյանը, զարկերակային գերճնշման ռիսկի գործոնների գնահատման ու վերահսկման ( համաձայն եվրոպական վերջին ուղեցույցների հանձնարարականների) մասին՝ սրտաբան Իննա Առաքելյանը: