Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ և ՕԴՈՐԱԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

30.09.2019

Շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության օժանդակությամբ, Հայաստանի բոլոր 10 մարզերում և Երևան քաղաքում մեկնարկել է աշխատաժողովների շարք՝ նվիրված սառնամատակարարման և օդորակման սարքավորումների էներգաարդյունավետությանը:
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում Արարատի մարզպետարանում կայացել է հանդիպում՝ սառնարանային ոլորտի մասնագետների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բնապահպանության և էներգետիկայի (էներգաարդյունավետություն) ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ:
Հայաստանի Հանրապոտության կողմից մարտի 27-ին վավերացված Կիգալիի փոփոխությունը հնարավորություն է ընձեռում օզոնաանվտանգ նյութերի անցում կատարելիս ուշադրություն դարձնել էներգաարդյունավետության արդի խնդիրներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են հետևյալ ձեռնարկները.
• «Էներգախնայողության կարեւորությունը սառնագենտային եւ օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի ընտրության ժամանակ»,
• «Սառնագենտային եւ օդակարգավորման միավորների, ջերմային պոմպերի էներգաարդյունավետության բարձրացման հնարավորությունները»,
• «Ավելի արդյունավետ սառնարանային, օդակարգավորման եւ ջերմային պոմպերով համակարգերի տրամադրման քաղաքականություն, ֆինանսավորում եւ ներդրում»:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32