Նորություններ
«Տարեցների հանրապետական խաղեր-2019»-ին մասնակցել են արարատցիները
01.10.2019
Ծաղկաձորում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Տարեցների հանրապետական խաղեր-2019» սպորտային միջոցառման եզրափակիչ փուլը, որին Արարատի մարզից մասնակցել են 10 հոգի՝ 5 կին և 5 տղամարդ:
Տափերական համայնքը ներկայացնող Սերյոժա Գրիգորյանը դարթս մրցաձևից զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Սպորտային միջոցառման եզրափակիչ փուլից թիմը վերադարձել է շնորհակալագրով:
Նշենք, որ վերոնշյալ մրցումներին մասնակցելու հնարավորություն ունեն 63 և ավելի տարեկան անձինք: