Նորություններ
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է
01.10.2019
Ծաղիկներ, քաղցրեղեն, մրգեր ժպիտներ ու սեր տարեցներին. Արարատի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, անակնկալ էր պատրաստել «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Արարատի մարզային կենտրոնում գործող բարեգործական ճաշարանի շահառու 40 տարեցներին։
Անակնկալը ստացված էր. հանդիպումը լի էր շնորհավորանքներով ու մաղթանքներով, բարձր տրամադրությամբ, ինչպես նաև Շահումյանի դպրոցի քանոնահարների համույթի կողմից օրվա առթիվ հնչող երգ-երաժշտությամբ։