Նորություններ
Արարատցի շախմատիստները հաջողություններ են գրանցել միջազգային մրցաշարում
07.10.2019
Թբիլիսիում օրերս կայացել է «Նոնա Գափրինդաշվիլի գավաթ»-ի խաղարկությունը:
Արարատի մարզը ներկայացնող շախմատիստներ Աննա Սարգսյանն ու Արշակ Մելքոնյանն հաջողություններ են գրանցել:
Բուրաստան համայնքից Աննա Սարգսյանը A մրցաշարում 9 հնարավորից հավաքել է 6 միավոր, լրացրել է տղամարդկանց միջազգային վարպետի նորմա և կանանց մրցապայքարում ցուցաբերել լավագույն արդյունք:
B մրցաշարում Այգեպատ համայնքից Արշակ Մելքոնյանը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ կիսելով 1-2 հորիզոնականները:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին՝ մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ և հաջողություններ: