Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուրաստան համայնքում աղբավայր է փակվել

08.10.2019

Շրջական միջավայրի պահպանությունն ու մարզը մաքուր պահելու խնդիրը մարզպետ Գարիկ Սարգսյանի մշտական ուշադրության կենտրոնում է:

Օրերս շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված հերթական ծրագիրն իրականացվել է ՀՀ Արարատի մարզի Բուրաստան համայնքում. այստեղ կատարվել են աղբավայրի փակման աշխատանքներ:

Աղբավայրը չէր համապատասխանում սանիտարական աղբավայրերի ներկայացվող պահանջներին: Կատարված աշխատանքների արդյունքում կասեցվել է աղբավայրի բացասական ազդեցությունը բնական միջավայրի վրա, նվազագույնի է հասցվել հողի աղտոտումն ու բարեկարգվել է տարածքը, բացի այդ այսուհետ մաքրված հողատարածքը համայնքի բնակիչների կողմից կարող է օգտագործվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով:

Նշենք նաև, որ համայնքում դեռևս անցած տարվանից մասնավորի կողմից իրականացվում է կանոնավոր աղբահանություն:

Բուրաստան համայնքից սա, թերևս, միակ ուրախալի լուրը չէ: 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի փողոցների որոշակի տոկոսն այլևս լուսավոր կլինի: Արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23