Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետի շնորհավորական ուղերձը՝ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

11.10.2019

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի 23-ամյակի կապակցությամբ։

Այս օրը կարևոր է մեր ամբողջ հասարակության համար, քանի որ ՏԻՄ-երը պետության կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից են։ Ոլորտում աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, դիմացկունություն և ամենօրյա հոգատար աշխատանք։ Հարգելի՛ գործընկերներ, նույնքան սրտացավորեն շարունակեք ձեր գործունեությունը, հավատացե՛ք, չկա ավելի պատվաբեր աշխատանք, քան պետությանն ու մարդկանց ազնվորեն ծառայելը։

Վստահեցնում եմ՝ Տեղական ինքնակառավարման համակարգի կայունացումն ու ամբողջական զարգացումը պետության կարևորագույն առաջնահերությունների շարքում է։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել համայնքի բոլոր ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին և այս ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով երջանկություն և բարեկեցություն, նորանոր հաջողություններ տեղական ինքնակառավարման հետագա ամրապնդման գործում` հանուն հայրենիքի բարօրության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45