Նորություններ
Եղեգնավանում ասֆալտապատվել են ներհամայնքային փողոցները
14.10.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Եղեգնավան համայնքում այս տարի նախատեսված էր իրականացնել ներհամայնքային փողոցների ասֆալտապատում:
Համայնքապետարանից հայտնում են, որ նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են:
Արդյունքում ամբողջովին բարեկարգվել են համայնքի հետևյալ փողոցները.
. Մաշտոց և Խանջյան փողոցները միացնող հատված,
. Խանջյան փողոց,
. Արարատյան և Ֆիդայու փողոցները կապող հատված:
Ծրագրի ընդհանուր արժեքը 22 միլիոն 200 հազար ՀՀ դրամ է, որից 8 միլիոն 880 հազար ՀՀ դրամը համայնքի ֆինանսավորման չափն է, իսկ 13 միլիոն 320 հազար ՀՀ դրամը՝ պետական բյուջեի: