Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը

15.10.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել տեղական մշակույթի պահպանմանը և մարզերում տնտեսական աճի խթանմանը։ Այս առնչությամբ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է այնպիսի մրցունակ նախագծեր, գաղափարներ մշակել, որոնք տվյալ տարածաշրջանն ավելի գրավիչ և նախընտրելի կդարձնի օտարերկրյա ու տեղի զբոսաշրջիկների համար։

Հաջորդիվ նախարարը մարզպետներից լսել է ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել և անհատական աշխատանքներ տանել ծրագիր իրականացնող համայքների և շինարարների հետ՝ մեկնարկած շինաշխատանքները մինչ տարեվերջ ամբողջական ծավալով ու որակով ավարտին հասցնելու նպատակով։

Հանդիպմանը խոսվել է նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալների բարելավման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին գործող սպասարկման օբյեկտների սանիտարական մաքրության մակարդակի բարձրացման, ինչպես նաև տեսչական մարմինների հետ մարզպետարանների համակարգված աշխատանքին վերաբերող հարցերի մասին։

Աղբյուրը՝ ՏԿԵՆ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23