Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի թիմը բարձր դասարանցիների սպարտակիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիր է դարձել

16.10.2019

«ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հնգամարտ մրցաձևում արարատցիները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:
Արարատի մարզի հավաքական թիմը կազմավորվել է մարզային փուլի ընթացքում հաջողություններ գրանցած բարձր դասարանների ակտիվ աշակերտներից, ընդ որում միջոցառմանն ակտիվ մասնակցություն են ունեցել հատկապես Արտաշատի ավագ, Նոյակերտի, Շահումյանի միջնակարգ դպրոցները:
Թիմային հաշվարկից բացի, մեր աշակերտները մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև անհատական մրցաձևերից. վազք-60մ (աղջիկներ), կրոսավաք- 500մ (աղջիկներ):
Ավելացնենք, որ մարզական միջոցառման նպատակը հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում առողջ ապրելակերպի արմարավորումն է, ֆիզիկական կոփված երիտասարդներ դաստիարակելը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45