Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզերում կիրականացվի «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում» ծրագիրը

18.10.2019

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով ֆինանսական համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, որով ԶՖԳ-ն Կառավարությանն է հատկացնում 10 մլն եվրո դրամաշնորհ:

Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու:

«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները:

Ծրագրի արդյունքում հիմնականում նախատեսվում է 2000 հա ոռոգելի հողատարածքներում ապահովել ենթակառուցվածքների արդիականացում, 20 արտադրական կոոպերատիվի և ֆերմերային խմբի աջակցություն, ինչպես նաև հողերի կոնսոլիդացիային ուղղված շուրջ 10 միջոցառման իրականացում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:02:31