Նորություններ
Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածի Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի վերգետնյա կամուրջ
21.10.2019
Հուրախություն բոլորի՝ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով մի շարք բնակիչների՝ մեզ հասցեագրված դիմում-խնդրանքները, Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածի Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի կենսական նշանակություն ունեցող վերգետնյա կամուրջ:
Այն կկապի մայրուղու երկայնքով գտնվող Մրգավան, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան համայնքների բնակավայրերն ու գյուղացիների մշակովի հողատարածքները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջիկայում կհայտարարի վերգետնյա կամրջի համար նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների համար մրցույթ: