Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում ճանապարհաշինական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են

23.10.2019

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից տեղեկանում ենք, որ ներկա պահին կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են խողովակների տեղադրման‚ հենապատերի կառուցման‚ կամրջի անցման վերանորոգման‚ պաշտպանիչ շերտի ամրանավորված բետոնի կառուցման աշխատանքներ։

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում մեկնարկած Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման աշխատանքները նույնպես բուռն ընթացքի մեջ են: Շինաշխատանքները մեկնարկել են դեռևս սույն թվականի օգոստոսի վերջին։ Կապալառու կազմակերպության՝ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կողմից այս պահին ընթանում են մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, լիցքի հանույթի և այլ աշխատանքներ։

Հիշեցնենք, որ տարեսկզբին Արարատի մարզում մեկնարկել և դեռևս ընթացքի մեջ են նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն, Դեղձուտ, Արտաշատ-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները:

Շինարարները ջանում են՝ սահմանված ժամկետներում ճանապարհները հանձնել շահագործման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27