Տպել
Նորություններ
Տափերականում կյանքի է կոչվել հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը
28.10.2019
Տափերականում վերջերս ավարտվել են համայնքը սնող ոռոգման մայր ջրագծի կառուցապատման ծրագրով իրականացվող աշխատանքները:
Ծրագիրն արժեցել է 58 մլն դրամ, կյանքի է կոչվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից և համայնքի համաֆինանսավորմամբ՝ 90/10 տոկոս հարաբերակցությամբ:
Ընդհանուր առմամբ՝ անց է կացվել 3622 մ երկարությամբ ձգվող 160 մմ-ոց և 5455 մ երկարությամբ՝ 125 մմ-ոց խողովակաշար: