Նորություններ
Արբաթ գյուղի ճանապարհի բարեկարգումը՝ մարզպետի անմիջական ուշադրության կենտրոնում
28.10.2019
Հաշվի առնելով քաղաքացիների բազմաթիվ բողոք-խնդրանքները՝ Արբաթ գյուղի ճանապարհահատվածի անբարեկարգ և անանցանելի լինելու հետ կապված, հայտնում ենք, որ մարզային նշանակության այս ճանապարհի բարեկարգումն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում է:
Հետևողական ենք, որ 2020 թվականին պետական որևէ ծրագրով 1,2 կմ ճանապարհահատվածն ամբողջովին բարեկարգվի:
Արդեն իսկ կազմվել է նախագծանախահաշվարկ, որն ուղարկվել է Կառավարություն: Ամեն ինչ արվում է, որ ճանապարհի կառուցումն օր առաջ իրականություն դառնա։