Նորություններ
Վեդիում բուռն ընթացքի մեջ է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիրը
30.10.2019
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, վերջերս Վեդիում մեկնարկել են շինարարական աշխատանքներ:
ԳԱՏՕ և PURE Water ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վեդի քաղաքի համայնքային զբոսայգու և մարզադաշտի համար կտեղադրվի ոռոգման նոր համակարգ, որը ենթադրում է տարբերակված պոմպային համակարգ՝ ցածրադիր և բարձրադիր գոտիների համար, 30մ³ տարողությամբ նոր ջրամբար և ջրի նոր խողովակներ։
Ջրի կորուստների կրճատման և ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով նաև ամբողջովին կվերանորոգվի գոյություն ունեցող նախկին համակարգը:
Այս պահին աշխատանքները բուռն ընթացքի մեջ են, կավարտվեն տարվա վերջին:
Ծրագրի շնորհիվ կապահովվի.
• ստորերկրյա ջրի տարեկան խնայողություն՝ 27,374 մ³ (նոր պոմպերի և խողովակների նորացման հաշվին)
• էլեկտրաէներգիայի խնայողություն՝ 13 հազ. 193 կՎժ՝ ներկա ծախսի համեմատությամբ
• տարեկան մաքուր էներգիայի արտադրանք՝ շուրջ 33 հազ 288 կՎժ,
• համայնքային զբոսայգու տարածքի պահպանում՝ 3․5 հա։
ԳԱՏՈ-ի ներդրումը 28 մլն 600 է: