Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վեդիում բուռն ընթացքի մեջ է ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված ծրագիրը

30.10.2019

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, վերջերս Վեդիում մեկնարկել են շինարարական աշխատանքներ:

ԳԱՏՕ և PURE Water ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վեդի քաղաքի համայնքային զբոսայգու և մարզադաշտի համար կտեղադրվի ոռոգման նոր համակարգ, որը ենթադրում է տարբերակված պոմպային համակարգ՝ ցածրադիր և բարձրադիր գոտիների համար, 30մ³ տարողությամբ նոր ջրամբար և ջրի նոր խողովակներ։

Ջրի կորուստների կրճատման և ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով նաև ամբողջովին կվերանորոգվի գոյություն ունեցող նախկին համակարգը:

Այս պահին աշխատանքները բուռն ընթացքի մեջ են, կավարտվեն տարվա վերջին:

Ծրագրի շնորհիվ կապահովվի.
• ստորերկրյա ջրի տարեկան խնայողություն՝ 27,374 մ³ (նոր պոմպերի և խողովակների նորացման հաշվին)
• էլեկտրաէներգիայի խնայողություն՝ 13 հազ. 193 կՎժ՝ ներկա ծախսի համեմատությամբ
• տարեկան մաքուր էներգիայի արտադրանք՝ շուրջ 33 հազ 288 կՎժ,
• համայնքային զբոսայգու տարածքի պահպանում՝ 3․5 հա։

ԳԱՏՈ-ի ներդրումը 28 մլն 600 է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:04:49