Նորություններ
Արարատի մարզում կյանքի է կոչվում ծավալով եզակի սուբվենցիոն ծրագիր
31.10.2019
Մասիս քաղաքում մեկնարկել են 5-րդ, 6-րդ և 7-րդ նորակառույց թաղամասերի գազաֆիկացման աշխատանքները:
91 մլն 749 հազ. 960 դրամ արժողությամբ ծրագիրը ենթադրում է
փոսերի քանդում
հենասյուների և խողովակների տեղադրում:
Ընդհանուր առմամբ կտեղադրվի
11500 գծամետր երկարությամբ խողովակաշար՝
57 և 76 մմ-ոց խողովակներով,
H=3,5մ հենասյուներով:
Սուբվենցիան իրականացվում է ՀՀ կառավարության և համայնքային բյուջեից տրամադրված ֆինանսավորմամբ՝ 50/50 հարաբերակցությամբ: