Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել արվեստի մարզային մրցույթ-փառատոնի գալա համերգը

04.11.2019

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում կայացել է «Art Set» պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերպված արվեստի մարզային մրցույթ-փառատոնի գալա համերգը, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Ասմունք, երգի, երաժշտության, պարի բնագավառներն ընդգրկող մրցույթին մասնակցել է 7-35 տարեկան մոտ 140 մարդ:
Տաղանդավոր անհատների հայտնաբերման նպատակով անցկացվող փառատոնի կազմակերպմանն ակտիվորեն աջակցել են Արարատի մարզպետարանը, մարզի մշակութային կառույցներն ու համայնքապետարանները:
Փառատոնն, ըստ կազմակերպիչների, նպատակ ունի հայտնաբերել տաղանդավոր անհատներին, անցկացնել վարպետաց դասեր, ինչպես նաև և հաղթող մասնակիցներից կազմված խմբով հյուրախաղերով հանդես գալ հայկական գաղթօջախներում: Պրոդյուսերական կենտրոնը ծրագրել է նաև մոտ ապագայում ընդլայնել մրցույթ-փառատոնի աշխարհագրությունն ու այն վերածել մեծամասշտաբ միջոցառման:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45