Նորություններ
Մարզպետն ու ԿԳՄՍ նախարարը շրջել են մարզում
04.11.2019
Մարզպետ Գարիկ Սարգսյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, տեղում ծանոթացել ռետինածածկ վազքուղու վիճակին, ինչպես նաև Ռազմիկ Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի և մարզադահլիճի պայմաններին։
Վերջիններս եղել են նաև նախարարության ենթակայության տակ գործող Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում, որտեղ դեռևս 2017թ-ից կիսատ են մնացել վերանորոգման աշխատանքները։
Իսկ օրվա վերջում մարզպետն ու նախարարն այցելել են նաև Այգեզարդ համայնքում գործող միջազգային չափորոշիչներին համապատասխանող հրաձգարան, որտեղ սպորտի վարպետ Գոռ Բարսեղյանը ծանոթացրել է հրաձգության հմտություններին։