Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց դպրոցականների շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլը

05.11.2019

2020 թվականի սկզբին կայանալիք դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի մարզային փուլին կմասնակցեն Արտաշատի թիվ 3, Վեդու թիվ 1, Մասիսի թիվ 3 դպրոցների թիմերը: Հաղթող թիմը Արարատի մարզը կներկայացնի եզրափակիչ՝ հանրապետական փուլում:

Մարզայինին ընդառաջ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը երեք տարածաշրջաններում անցկացվել է օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել է 89 հանրակրթական ուսումնական հաստատության թիմ՝ 4-ական մասնակցով (3 տղա, 1 աղջիկ):

Թիմերից, մրցապայքարի արդյունքում, առաջին 3 հորիզոնականները գրավել են հետևյալ դպրոցների թիմերը⬇️

Արտաշատի տարածաշրջան.
1. Արտաշատի թիվ 3 հ/դ
2. Արտաշատի թիվ 5 հ/դ
3. Մխչյանի մ/դ

Արարատի տարածաշրջան
1. Վեդու թիվ 1 հ/դ
2. Վեդու թիվ 2 հ/դ
3. Արմաշի մ/դ

Մասիսի տարածաշրջան
4. Մասիսի թիվ 3 հ/դ
5. Մասիսի թիվ 2 հ/դ
6. Մասիսի թիվ 1 հ/դ


Ավելացնենք, որ մարզային փուլին, ըստ մրցույթի կանոնակարգի, մասնակցելու իրավունք ունեն տարածաշրջանային փուլում միայն առաջին հորիզոնականը գրաված թիմերը, որոնք այս տարի, ինչպես նշեցինք Արտաշատի թիվ 3, Վեդու թիվ 1, Մասիսի թիվ 3 դպրոցներն են:
Մրցումների գլխավոր մրցավարն է Միքայել Մարտիրոսյանը, կոորդինատորը՝ Արարատի մարզպետարանի ներկայացուցիչ Ալբերտ Պետրոսյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35