Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ասմունքի փառատոնի մարզային փուլ է անցել 30 աշակերտ

05.11.2019

2019թ. վերջին կկայանա ավանդույթ դարձած ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը:

Նախորդ՝ տարածաշրջանային փուլի 150 մասնակցից այս տարի մարզային է անցել 11-14 և 15-17 տարիքային խմբերը ներկայացնող 30 աշակերտ:

Մարզային փուլի հաղթողներին սովորաբար ընտրում է թատրոնի, ասմունքի, բանասիրության բնագավառի, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին:

Երիտասարդ սերնդի ուշադրությունը անաղարտ գրականությանն ու պոեզիային բևեռելու, ասմունքի հարուստ ավանդույթները վեր հանելու նպատակով անցկացվող փառատոնն այս տարի հայտարարվել է թումանյանական. մասնակիցները պետք է ներկայացնեն բացառապես թումանյանական ստեղծագործություններ, որոնք չեն կարող գերազանցել 2 րոպեն :

Նշենք, որ եզրափակիչ փուլին մասնակցել կարող են երկու տարիքային խմբերում առաջին երեք հորիզոնականները գրաված աշակերտները:

Արարատցի աշակերտներն, ի դեպ, ամեն տարի փառատոնից վերադառնում են գլխավոր կամ խրախուսական մրցանակներով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23