Նորություններ
Ստեղծվել է ՀՀ տարածքների համաչափ զարգացման էլեկտրոնային հարթակ
05.11.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է ՀՀ տարածքների համաչափ զարգացման էլեկտրոնային հարթակը:
Այն նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:
Միևնույն ժամանակ հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար:
Կայքի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական ակտիվներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին: