Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մշակութային տոն՝ Հովտաշատում

06.11.2019

 Հովտաշատ համայնքի «Շուշան» մանկապարտեզում բերքի տոնն այս տարի յուրահատուկ ձևով են նշել.  երեխաները ներկայացրել են սլավոնական, վրացական, չինական, հնդկական ու արցախյան խոհանոցներն իրենց ողջ գեղեցկությամբ:

«Համայնքներում կազմակերպվում են աշնան տոներ, այս տարի այդ տոնը որոշեցինք ավելի մեծ շուքով նշել: Միջոցառմանը մասնակցել է ոչ միայն մեր մանկապարտեզը, այլև Արգավանդի, Գեղանիստի, Սայաթ-Նովայի, Այնթապի, Զորակի մանկապարտեզները», - ներկայացրել է «Շուշան» մանկապարտեզի տնօրեն Աննման Անդրեասյանը:

Իր տեսակով յուրահատուկ այս միջոցառումն ուղեկցվել է երգ ու պարով, խոհարարական վարպետության դասով, որն անցկացրել է Խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը: Ներկա են եղել նաև Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լիլիթ Միրզախանյանն ու մարզպետարանի Կրթության բաժնի աշխատակից Անահիտ Խուդավերդյանը: Վերջիններս շրջել են տաղավարներում, համտեսել բոլոր սեղաններից:

«Արցախը ներկայացնող ուտեստների սեղանի մոտ ավելի երկար կանգնեցի: Ուրախացա, որ մանկապարտեզի երեխաները պատրաստում են ժինգյալով հաց»,- ասում է Սեդրակ Մամուլյանը:

Հաջորդ տարի ավելի մեծ մասշտաբներով նմանատիպ միջոցառում կազմակերպելու ծրագրեր ունեն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18