Նորություններ
Արարատի մարզից Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում անհատական ոսկե մեդալ է նվաճել
06.11.2019

Բաթումիում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց է տվել լավագույն արդյունքը:
Արարատի մարզը ներկայացնող շախմատիստուհին 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և արժանացել անհատական ոսկե մեդալի:
Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա: Մոտակա ՖԻԴԵ-ի կոնգրեսում նրան կշնորհվի կանանց գրոսմայստերի կոչում: