Նորություններ
Մասիսի N 5 ավագ դպրոցին գումար է հատկացվել կաթսայատան վերակառուցման համար
07.11.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշվել է 86 մլն 689 հազար դրամ հատկացնել մի շարք դպրոցների ընթացիկ շինարարական և նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար:
Սույն որոշմամբ՝ Արարատի մարզի Մասիսի N 5 ավագ դպրոցին կառուցապատման համար կտրվի 12,33 մլն դրամ՝ թվով 2՝ յուրաքանչյուրը 220 կիլովատտ-ժամ հզորությամբ ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, ջեռուցման, պահեստավորող, շրջանառու պոմպերի և օժանդակ այլ սարքավորումների տեղադրման համար: