Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Դվինում մանկապարտեզ է բացվել

07.11.2019

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում Ասորական եկեղեցու բարեգործական հիմնադրամի (ACERO) ֆինանսավորմամբ բացվել է «Մարգանիթա» մանկապարտեզը:

658 քառակուսի մետր տարածքով մանկապարտեզը երկհարկանի է, կրթական այս օջախը պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 120 երեխայի: Մանկապարտեզ այցելելու համար այս պահին Վերին Դվինից և հարակից համայնքներից գրանցվել է 50 երեխա: 

Բարեգործական կազմակերպությունից 9 ամիս է պահանջվել կրթօջախը գունեղ և ժամանակակից պահանջներին համապատասխան գույքով, տեխնիկայով համալրելու համար:

Օրերս տեղի է ունեցել մանկապարտեզի պաշտոնական բացումը, որին մասնակցել են նաև Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները: Վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ասորական կազմակերպությանն այս կարևոր օգնության համար՝ շեշտելով, որ մարզպետարանը պատրաստ է ցանկացած նման ծրագրի իր գործուն աջակցությունը ցուցաբերել:

Այս պահին մանկապարտեզում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ: Հաստատությունը կգործի արդեն նոյեմբերի 15-ից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45