Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ասֆալտապատվել են Սիսավան համայնքի փողոցները

11.11.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Արարատի մարզի մի շարք համայնքներում լայն թափով ընթանում, որոշներում էլ  ավարտական փուլում են փողոցների բարեկարգման աշխատանքները:

Ուրախ ենք տեղեկացնել, որ այդ ծրագրով արդեն իսկ ավարտվել են Սիսավան համայնքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի արդյունքում Հ. Բաղրամյան փողոցում հիմնանորոգվել է 208 գծամետր երկարությամբ, իսկ Վարդանանց փողոցում՝ 260 գծամետր երկարությամբ ճանապարհահատված:

Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը 15 միլիոն 600 հազար ՀՀ դրամ է, որից 40 %-ը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 %-ը՝ համայնքը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:08:36