Նորություններ
Աբովյանում ընթանում են շինարարական աշխատանքներ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում
13.11.2019
Ի թիվս համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի, Աբովյանում ընթանում են սպորտային խաղադաշտի և արտաքին լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքներ:
Առաջին՝ 5 մլն. 469 հազ. 85 դրամ արժողությամբ ծրագրով ( համայնք՝ 70 %, ՀՀ կառավարություն՝ 30 %) նախատեսվում է 3 և ավելի մետր երկարությամբ ցանկապատի անցկացում խաղադաշտի ամբողջ երկայնքով, խճապատման ու բետոնապատման աշխատանքների իրականացում, տաղավարի կառուցում:
Խաղադաշտը հարմարեցված է լինելու վոլեյբոլով, բասկետբոլով ու թենիսով զբաղվելու համար:
Համայնքում իրականացվում են նաև արտաքին լուսավորման համակարգի անցկացման աշխատանքներ՝ օգոստոս ամսից: Դրանք ընթանում են երկրորդական մի շարք փողոցներում, ուր արտաքին լուսավորման համակարգ կառուցվում է առաջին անգամ:
Հիշեցնենք՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և համայնքի համաֆինանսավորմամբ օրեր առաջ նաև տեղի է ունեցել Աբովյանի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը՝ նախատեսված ավելի քան 100 երեխայի համար: