Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Ռ. Գոլեցյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 19-րդ հուշամրցաշարը

13.11.2019

Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում տեղի է ունեցել ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 19-րդ հուշամրցաշարը, որին մասնակցություն են ունեցել ավելի քան 105 ըմբիշներ` Հայաստանիից, Արցախից և Վրաստանից, պայքարն ընթացել է 9 քաշային կարգում:

Տարբեր քաշային կարգերում մրցանակային տեղեր են գրավել Հայաստանի և Վրաստանի լավագույն ըմբիշները:

Արտաշատի մարզադպրոցի ներկայացուցիչները նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:

Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով և հուշանվերներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45