Նորություններ
Վերին Դվինում ավարտվել են ներհամայնքային փողոցի ասֆալատապատման աշխատանքները
14.11.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ասֆալտապատվել է Վերին Դվին համայնքի Դոստոևսկու փողոցը:
Այստեղ, ընդհանուր առմամբ, բարեկարգվել է 580 գծամետր երկարությամբ ճանապարհահատված: Այսուհետև Վերին Դվինի երեխաները կհաճախեն դպրոց և մանկապարտեզ ասֆալտապատ, մաքուր ճանապարհով:
Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 71,8 հազ. ՀՀ դրամ, որից 45%-ը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55%-ը՝ համայնքը: