Նորություններ
Գազաֆիկացվում են Այգեզարդի փողոցները
18.11.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Այգեզարդ համայնքի Գ.Չաուշ, Թումանյան, Հ.Շիրազ, Տերյան և Անդրանիկ փողոցներում իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ:
Համայնքում միայն այս 5 փողոցներում գազ չկար: Արդյունքում Այգեզարդը 100%-ով գազաֆիկացվում է:
Համայնքից տեղեկացնում են, որ աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է: Ամբողջովին կավարտեն դեկտեմբերին:
Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 9 միլիոն 840 հազար ՀՀ դրամ է, որից 50 %-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 %-ն իրականացվում է համայնքի համաֆինանսավորմամբ: