Նորություններ
Վեդու ծննդատանն իրականացվել են վերանորոգման աշխատանքներ
20.11.2019
Վեդու ծննդատանն իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Բարեկարգումն իրականացվել է բացառապես բուժկենտրոնի խնայողությունների հաշվին:
3,5 միլիոն ՀՀ դրամով հնարավոր է եղել վերանորոգել գինեկոլոգիական բաժանմունքի սանիտարական սենյակը, սանհանգույցները, ևս 4 հիվանդասենյակ, ինչպես նաև՝ նորացնել ջեռուցման համակարգը:
Վերջին տարիների ընթացքում ծննդատան որոշ բաժանմունքներում տարբեր ծրագրերով ևս իրականացվել են բարեկարգման աշխատանքներ:
Նշենք, որ ծննդատունը Արարատի մարզից սպասարկում է ավելի քան 20 հազար կնոջ: 2018 թվականին Վեդու ծննդատանը լույս աշխարհ է եկել 770 երեխա: