Նորություններ
Բարձրաշենում այգի է կառուցվում
21.11.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում լայն թափով ընթանում է զբոսայգու կառուցումը:
Ներկա պահին իրականցվում են սալիկապատման աշխատանքներ: Բարձրաշենցիների համար ստեղծվում է կանաչապատ տարածք՝ հագեցած խաղահրապարակով, նստարաններով, տաղավարներով, մինի ֆուտբոլի խաղադաշտով:
Համայնքի համար տարիներ շարունակ երազանք դարձած այգին նախատեսվում է շահագործման հանձնել այս ամսվա վերջին:
Ծրագրի ընդհանուր արժեքը 8 միլիոն 850 հազար դրամ է, որից 70%-ը համայնքի մասնաբաժինն է, 30%-ը՝ ՀՀ կառավարության:
Նշենք, որ 2019 թվականին Արարատի մարզում իրականացվում է 58 սուբվենցիոն ծրագիր՝ մոտ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով: