Նորություններ
Սուրենավանի միջնակարգ դպրոցում ներառական նոր կենտրոն է բացվել
25.11.2019
Սուրենավանի միջնակարգ դպրոցը լուսավոր ու մեծ նոր կենտրոն ունի՝ ներառական կրթության համար նախատեսված կահավորմամբ ու ծրագրերով: «Դեպի լույս» կոչվող կենտրոնը համալրվել է նոր կահույքով, երեխաների հետ աշխատում են հատուկ մասնագետներն ու հոգեբանները:
Կարևոր այս ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել դպրոցի և «Խաղաղության կորպուսի» համատեղ ջանքերով:
«Ներառական կրթությանը պետք է պատրաստ լինեն բոլորը՝ երեխան, ուսուցիչը, ծնողները: Ամեն աշխատանք տարվում է, որ դպրոցում սովորող երեխաները հասարակության դաշտում տեսնեն միմյանց: Ինչպես ականատես եղաք, միջոցառմանը երեխաները բոլորը հավասարապես մասնակցում էին՝ մեկը դուդուկ էր նվագում, մյուսը՝ ասմունքում… »,- ասում է դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը:
Ցերեկույթին մասնակցել են Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, մարզպետի խորհրդական Կառլեն Մկրտչյանը, հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ինչպես նաև հյուրեր՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ից:
Նշենք, որ դպրոցում ներառական կրթություն իրականացվում է դեռևս 2016 թվականից: Այս կրթօջախում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 26 երեխա կա: