Նորություններ
Ազատավանը նախակրթարան կունենա
27.11.2019
Ազատավան համայնքում գրեթե լուծվել է բնակիչների համար երկար տարիներ երազանք դարձած հարցերից մեկը. արդեն մի քանի ամսից ազատավանցի 150 փոքրիկ կկարողանա այցելել համայնքում գործող նախակրթարան:
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած 635,15 քմ մակերեսով մանկապարտեզի հիմնանորոգման վերջին աշխատանքներն են տարվում, համայնքի բնակիչներն էլ անհամբեր սպասում են կրթօջախի բացմանը:
Եռահարկ շենքի վերակառուցման համար պահանջվել է 39.995 միլիոն ՀՀ դրամ, որից 49%-ը հատկացնում է Կառավարությունը, 51%-ը՝ համայնքը:
Արդյունքում կբացվի նաև մոտ 20 նոր աշխատատեղ: