Նորություններ
Նարեկում լուծվել է խմելու ջրի հարցը
28.11.2019
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Նարեկ համայնքում արդեն ավարտվել են 3 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները:
Համայնքում խմելու ջրի սակավությունը հիմնական խնդիրներից էր, հատկապես՝ ամռանը: Արդյունքում բնակիչները ջրով կապահովվեն օրական 12 ժամ՝ նախկին 2-3 ժամի փոխարեն:Համայնքն օրական 30-40 խմ ջրի փոխարեն կստանա 100-200 խմ ջուր, որը կբավարարի օրվա կարիքների համար:
Սուբվենցիոն ծրագրի այս արժեքը 16 միլիոն 986 հազար ՀՀ դրամ է, որից 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը՝ համայնքը:
Նշենք, որ Արարատի մարզում այս տարի իրականացվում է սուբվենցիոն 58 ծրագիր: 4 համայնքներում անցկացվում և վերակառուցվում են խմելու նոր ջրագծեր: