Նորություններ
Տրվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլի մեկնարկը
03.12.2019
Երեկ մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների միջև անցկացվող առարկայական օլիպիադաների դպրոցական փուլը՝ բնագիտական և հումանիտար առարկաներից:
Բնագիտական առարկաների օլիմպիադան, որին ամսնակցելու համար արդեն իսկ հերթագրվել է 5025 աշակերտ, անցկացվում է առցանց եղանակով:
Նախապես կազմված ժամանակացույցի համաձայն դեկտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 17-ը կկայանան Հայոց լեզու, Մաթեմատիկա, Հայ գրականություն, Պատմություն, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, Աշխարհագրություն, Օտար լեզու, Կենսաբանություն, ՀԵՊ, Քիմիա, Աստղագիտություն, Ռուսաց լեզու, ՆԶՊ առարկաների օլիմպիադայի դպրոցական փուլերը, որոնց վերջնական արդյունքնեը կտեղադրվեն www.olymp.am և lib.armedu.am կայքերում: www.olymp.am կայքում, մասնավորապես, ներկայացված են լինելու առցանց եղանակով անցկացվող օլիմպիադայի արդյունքները:
Ավելացնենք՝ դպրոցական փուլին հաջորդելու է տարածաշրջանայինը՝ հունվար-փետրվար ամիսներին: