Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարպետաց դաս և համերգ՝ Արտաշատի երաժշտական դպրոցում

03.12.2019

«Տաղանդավոր երիտասարդների զարգացման» հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ննախարարությա, ՀՀ Արարատի մարզպետարանի և Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի հետ համատեղ ներկայացնում է «Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը Արարատի մարզում»։

Ծրագրի նպատակն է ամուր հիմքեր ստեղծել օպերային կատարողական արվեստի լավագույն ավանդույթների պահպանման, զարգացման, տարածման և հանրահռչակման համար։ Այն ուղղված է ստեղծելու դասական օպերային արվեստը գնահատող, արժևորող և այն կենսընթացի մաս դարձնող հասարակության հիմքերը, կայունացնել օպերային արվեստի դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի շրջանում։

Ծրագիրը Արարատի մարզում կմեկնարկի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Արտաշատի երաժշտական դպրոցի դահլիճում, որտեղ տեղի կունենան վարպետության դասեր ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանի և «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանի կողմից: Վարպետության դասերին կմասնակցեն Արարատի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները:

Վարպետության դասերը նպատակ ունեն`

. մարզերում ապահովել և կայունացնել կրթության և մշակույթի անխզելի կապը, փոխկապակցել այդ բաղադրիչները՝ ակադեմիական երաժշտության առանձնահատկություններն ու կատարողական յուրահատկությունները փոխանցելու միջոցով,
. մարզերի լավագույն կատարողներին հաղորդակից դարձնել ժամանակակից վոկալ-կատարողական արվեստի հմտություններին,
նպաստել փորձի փոխանակմանը և մարզային կտրվածքով ստեղծել միջմշակութային փախանակումների նոր հարթակ,
. Արարատի մարզի երաժշտական դպրոցների ծրագրերը դարձնել բազմազան՝ փոխանցելով ակադեմիական և ծրագրային նոր վոկալ ստեղծագործություններ,
. մասնագիտորեն զարգացնել երիտասարդներին՝ ներկայացնելով օպերային արվեստում կայանալու և ոլորտում մրցունակ դառնալու հնարավորությունները,
. ակտիվացնել մարզային մշակութային կյանքը՝ստեղծելով դասական օպերային արվեստը արժևորող և կենսընթացի մաս դարձնող հասարակություն։

Վարպետության դասերի ընթացքում բացահայտված նոր տաղանդները կընդգրկվեն Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի կազմում և հնարավորություն կունենան համերգներով ելույթ ունենալ Հայաստանի և աշխարհի լավագույն բեմերում, ինչպես նաև օպերային դերերգեր ստանալ հայ օպերային թատրոնի բեմում։

Դեկտեմբերի 5-ին, ժամը 15։00 Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների մասնակցությամբ Արտաշատի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունենա նաև դասական երաժշտության համերգ:

Ծրագրում կհնչեն արիաներ և ռոմանսներ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Մենակատարներին կկնվագակցի Հասմիկ Անտոնյանը
Համերգի նպատակն է հանրահռչակել Օպերայի երիտասարդական ծրագրի կատարողներին, մեծացնել նրանց տեսանելիությունը հանրային տեղեկատվական դաշտում, բացահայտել նոր սերնդի ստեղծագործական հնարավորությունները և ինքնարտահայտման նոր հնարավորություններ ստեղծել մասնագիտական ասպարեզում, խթանել ազգային օպերային երաժշտության պահպանումը և տարածումը։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18