Նորություններ
Գարիկ Սարգսյանը վարչապետի և ՏԿԵ նախարարի հետ ծանոթացել են Սիս գյուղի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին և ներկա գտնվել Ռանչպարի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
03.12.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր եղել է Սիս և Ռանչպար համայնքներում:
Դեռևս ամիսներ առաջ Սիս համայնքի երեխաները խնդրանքով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասֆալտապատել իրենց համայնքի ճանապարհը: Պաշտոնյաններն այստեղ ծանոթացել են կատարված աշխատանքին:
Այսօր համայնքում ունենք ընդհանուր 2,4 կմ երկարությամբ բարեկարգ ճանապարհ, որի համար պետական բյուջեից հատկացվել է 153,6 մլն դրամ։ Ճանապարհի այս հատվածը չէր վերանորոգվել 1988 թվականից ի վեր:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը, Գարիկ Սարգսյանը և Սուրեն Պապիկյանը մասնակցել են Ռանչպար համայնքում մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Ռանչպարի մանկապարտեզը կառուցվել և ամբողջովին նորովի կահավորվել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայ գործարար Մամիկոն Կարապետյանի ֆինանսավորմամբ:
Ռանչպարի մանկապարտեզի կառուցման աշխատանքները սկսվել էին սեպտեմբերին: Ժամանակակից չափանիշներին համապատասխանող և ամբողջությամբ նոր գույքով համալրված կրթօջախի բացման արդյունքում համայնքում կստեղծվի 8 աշխատատեղ: Մանկապարտեզում կգործի 1 խումբ՝ 25-ից 28 երեխայով: