Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն

04.12.2019

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի, մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների հետ այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն:

Այստեղ մարզպետը ներկա է եղել մանկատան սաների կողմից կազմակերպված ցերեկույթին: Իր խոսքում վերջինս շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության լիիրավ անդամ են և գտնվում են պետության ամենօրյա ուշադրության ներքո:

«Ձեր մասին մենք հիշում ենք ամեն օր, ամեն ժամ, մենք ձեզ սիրում ենք: Ուզում եմ վստահ լինեք՝ պետությունն ամեն բան անում է, որ դուք ձեզ պաշտպանված և երջանիկ զգաք: Ես իմ լիազորությունների շրջանակում պատրաստ են ձեզ աջակցել ցանկացած հարցում»,- ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է մանկատանը, ծանոթացել հաստատության գործունեությանը, շենքային և կենցաղային պայմաններին, եղել մարզասրահում, վերականգնողական բաժնում, հետաքրքրվել երեխաներին ուսուցանվող ծրագրերով:

Մարզպետին ներկայացրել են, որ մանկատան սաները երգում են, պարում, զբաղվում կավագործությամբ, բնական հումքից օճառ են պատրաստում, փայտից և զանազան այլ իրերից՝ տարբեր առարկաներ: Կավագործությամբ զբաղվող երեխաներից մեկն էլ Գարիկ Սարգսյանին նվիրել է իր աշխատանքներից մեկը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45