Նորություններ
«Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով հանդիպում-քննարկում՝ Արարատի մարզպետարանում
04.12.2019
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն /ՀՎԿԱԿ/ Արարատ մասնաճյուղի և Արարատի մարզպետարանի առողջապահության վարչության նախաձեռնությամբ օրերս մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների մասնակցությամբ տեղի է ունեցել «Պատվաստումները կյանքեր են փրկում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել է նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գ.Սահակյանը:
Հանդիպման ընթացքում ՀՎԿԱԿ Արարատ մասնաճյուղի տնօրենի տեղակալ Մ. Սարգսյանի և Արարատի բժշկական կենտրոնի գլխավոր մանկաբույժ Ա. Միհրանյանի կողմից ներկայացվել են պատվաստումների` որպես վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ կանխարգեման միջոցի կարևորության մասին: Խոսվել է նաև պատվաստումների իրականացման միֆերի և իրականության, մարդու պապիլոմավիրուսի պատվաստումների կարևորության մասին:
Քննարկման մասնակիցների միջև ծավալվել է ակտիվ քննարկում, բժիշկների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարցի տրվել է սպառիչ պատասխան: