Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառում՝ Ավշարի միջնակարգ դպրոցում

04.12.2019

Ավշարի միջնակարգ դպրոցում օրերս տեղի է ունեցել հայ-ռուսական բարեկամությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Սվետլանա Կոսինչիկովան և այլ հյուրեր:

Միջոցառմանը դպրոցի երեխաներն իրենց ելույթներում ներկայացրել են հայ-ռուսական մշակույթը, պատմությունն ու խոհանոցը: 

«Մարզում գործում է 112 դպրոց, որոնցից 25-ում ուսուցանում են ֆրանսերեն, 10-ում՝ գերմաներեն: Ունենք ասորական դպրոցներ, դպրոցների առանձին խմբերում դասավանդում են նաև եզդիերեն, պարսկերեն և չինարեն: Բայց ռուսաց լեզու դասավանդվում է մարզի բոլոր դպրոցներում»,- իր խոսքում նշել է Հասմիկ Գասպարյանը:

Միջոցառման ավարտին մասնակիցներին և կազմակերպիչներին դպրոցի տնօրինության կողմից հանձնվել են շնորհակալագրեր, իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը նվիրել են դպրոցի ուսուցիչներից մեկի «Կյանքի ծառ» անվանումով նկարը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20