Տպել
Նորություններ
Ազատավանում վթարային ջրագծերը փոխարինվել են նորով
05.12.2019
Արարատի մարզի Ազատավան գյուղի Կամոյի փողոցում վթարային ջրագծերը փոխարինվել են նորով:
Խնդիրը լուծվել է համայնքի և «Վեոլիա Ջուր» ընկերության համատեղ ջանքերով:
Համայնքապետարանը հատկացրել է 450 մետր պոլիէթիլենային խողովակ, իսկ «Վեոլիա Ջուր»-ը՝ մասնագետներ ու տեխնիկա:
Բացի այդ, ընկերության կողմից սահմանազատման կետում վերատեղադրվել է 25 հատ ջրաչափ, որից 10-ի համար կառուցվել են նոր դիտահորեր։