Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդատվական հանդիպում՝ նվիրված «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությանը»

06.12.2019

Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում՝ նվիրված «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությանը», որը կազմակերպվել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արարատի մարզպետարանի կողմից:

Հանդիպմանը ներկա էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՏԿԵ նախարարության ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, գործարարներ, մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը կարևորել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նմանատիպ նախաձեռնությունը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետաքրքրվածությունը Հայաստանի համար այսչափ կարևոր ռազմավարական ծրագրի մշակման քննարկմանը մասնակցություն ունենալու համար:

«Ամրապնդելով պետություն-ՏԻՄ-եր-ՀԿ-ներ-դոնոր կազմակերպություններ– գիտահետազոտական ինստիտուտներ – մասնավոր հատված համագործակցությունը և կիրառելով խելացի մասնագիտացման ռազմավարությունը՝ հնարավոր կլինի իրագործել ՀՀ տարածքային համաչափ զարգացման երկարաժամկետ քաղաքականությունը»,- իր խոսքում ասել է Գարիկ Սարգսյանը:

Նշենք, որ «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությանն» իրենից ներկայացնում է մի փաստաթուղթ, որում ներառված գերակա ոլորտների պահանջների իրականացումը համապատասխան գործիքակազմի միջոցով ապահովելու է երկարաժամկետ զարգացման հեռանկարներ՝ ՀՀ տարածքային զարգացման քաղաքականության իրականացման համար:

Տարածքային զարգացման պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը ներկայացրել է ռազմավարության նոր տարբերակի նախնական բովանդակությունը, իրենց կատարած վերլուծություններն ու ՀՏԶՌ տեսլականն ու հիմնական նպատակը: Փաստաթղթում նորարություն է «Սմարթ մասնագիտացման ռազմավարության» մոտեցումը, որի կիրառմամբ էլ կարող ենք հասնել Հայաստանի տարածքային համաչափ զարգացմանը:

«Տարածքային զարգացման քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանի բոլոր տարածքների համար տնտեսական և սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացում՝ ըստ իրենց հատուկ կարիքների և ռեսուրսների, լավագույն փորձի և նորարական մոտեցումների կիրառմամբ»,- ներկայացրել է Աննա Իվանյանը:

Բանախոսների և հանդիպման ներկաների միջև տեղի է ունեցել նաև քննարկում, հարց ու պատասխան: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները հորդորել են՝ համապատասխան դիտարկումների և առաջարկությունների համար դիմել իրենց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:51:35