Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Արտաշատում ավարտվել է «Լուսնթագ» մանկապարտեզի վերանորոգումը

06.12.2019

 Ուրախ ենք տեղեկացնել, որ Վերին Արտաշատ համայնքում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով արդեն ավարտվել են «Լուսնթագ» մանկապարտեզի բարեկարգման աշխատանքները:

Ծրագրով վերանորոգվել է կրթօջախի հանդերձասրահը, խմբասենյակը, սանհանգույցը, ննջարանի հատակը:
Մանկապարտեզի վերանորոգման համար ծախսվել է 11 միլիոն 100 հազար ՀՀ դրամ, որի 50%-ը ֆինանսավորվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս 50%-ը` համայնքի բյուջեից:

«Լուսնթագ» մանկապարտեզ ՀՈԱԿ-ը 2019թ-ի դեկտեմբերի 5-ից վերսկսել է աշխատանքները: Մանկապարտեզն ունի չորս խումբ՝ շուրջ 137 երեխայով:

Նշենք, որ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի 7 համայնքի մանկապարտեզ վերանորոգվել է: Հաստատություններում շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18