Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սահմանապահ Երասխում իրականացվել են սուբվենցիոն ծրագրեր

09.12.2019

Երասխ համայնքում արդեն իսկ ավարտվել են Կենտրոնական և Մայիսյան փողոցներում սուբվենցիայի տրամադրմամբ իրականացված աշխատանքները:
Դեռևս սովետական տարիներին ասֆալտապատված և ամբողջովին քայքայված Կենտրոնական փողոցի հիմնանորոգման համար ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է 17 մլն 280.000 (60%), համայնքային բյուջեից՝ 11 մլն. 520 հազ (40%) դրամ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 28 մլն 800 հազ. դրամ:
Փողոցի ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվել է ջրահեռացման համակարգի կառուցում:
Կենտրոնականը հատող Մայիսյան փողոցի կոպճապատման, ջրահեռացման համակարգի կառուցման սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ՀՀ կառավարության և համայնքի կողմից հատկացվել է 11 մլն. 300 հազ. դրամ՝ 60/40 հարաբերակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20