Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շրջայց է կատարել Վեդիում, Արմաշում և Արարատում

09.12.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը համայնքային շարունակվող այցերի շրջանակում եղել է Վեդի, Արմաշ համայնքներում և Արարատի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում, ծանոթացել պետական աջակցությամբ իրականացվող աշխատանքներին:

Վեդի քաղաքում մարզպետին ներկայացվել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Այստեղ իրականացվում են Կոմիտաս փողոցից դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի մասնակի վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև՝ Պ. Սևակ, Հ. Շիրազ, Կասյան փողոցների ասֆալտապատում և Արարատյան 43, 45, 47 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների բարեկարգում: Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրերով ընտրվել են այնպիսի փողոցների ասֆալտապատում և բարեկարգում, որոնք կարևոր նշանակություն ունեն համայնքի բնակիչների համար: Վեդիում տարվող աշխատանքներն ավարտական փուլում են:

Այնուհետև Գարիկ Սարգսյանը եղել է Արմաշ համայնքում: Այստեղ էլ սուբվենցիոն 3 ծրագիր կա: Մարզպետին տեղեկացրել են, որ արդեն իսկ ավարտվել են 2 կմ 600 մ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները` Վ. Սարգսյան և Երիտասարդական փողոցներում: Ավարտական փուլում է նաև համայնքի գլխավորը հատող Մ. Մելքոնյան, Վ. Սարգսյան փողոցների ասֆալտապատումը: Սուբվենցիոն ևս մեկ ծրագրով օրեր անց կավարտվի համայնքի մի քանի փողոցներում լուսավորության նոր համակարգի կառուցումը:

Մարզպետի վերջին կանգառն Արարատի ՈԿՖ բանավանում էր: Քաղաքացիների համար տարիներ շարունակ խնդիր դարձած դրենաժային համակարգի կառուցման աշխատանքներն այս պահին բուռն ընթացքի մեջ են: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է, առաջիկայում ջրամբարում պոմպեր կտեղակայվեն, որով էլ խնդրին վերջնական լուծում կտրվի:

Գարիկ Սարգսյանը շինարարներին հորդորել է աշխատանքները կատարել բարեխիղճ և ավարտին հասցնել սահմանված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20